«Ատալանտան» ուզում է գնել Շառլ դե Կետելարեին

«Միլանի» հարձակվող Շառլ դե Կետելարեն, ով մեկ տարի վարձավճարով հանդես է գալիս «Ատալանտայում», կարող է մնալ Բերգամոյի ակումբում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ատալանտայի» ղեկավարները որոշել են ակտիվացնել 22-ամյա ֆուտբոլիստի գնման տարբերակը։ Գործարքը «բերգամասկներին» կարժենա 22 միլիոն եվրո, ևս 4 միլիոն եվրո կարող է վճարվել որպես բոնուս որոշակի հաջողությունների հասնելու դեպքում:

Այս մրցաշրջանում Դե Կետելարեն «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։