«Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ կոլումբիացին կտեղափոխվի «Օրլանդո Սիթի»։ Ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները 32-ամյա ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրը կգործի երեք տարի։ Նշվում է, որ «Ատալանտան» կհամաձայնի բաց թողնել իր հարձակվողին 1 միլիոն եվրոյի դիմաց:
Մուրիելը «Ատալանտայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բերգամասկերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 3,5 մլն եվրո։