Թոփ 5 լիգաների ամենաշատ գոլ հեղինակած զույգերը

Transfermarkt պորտալը ներկայացրել է թոփ 5 առաջնությունների (ԱՊԼ, Լա Լիգա, Բունդեսլիգա, Սերիա Ա և Լիգա 1) ամենահաջողակ զույգերի հնգյակը:

Առաջին երկու տեղերը գրավում են Գերմանիայի առաջնության դուետները։ Առաջատարներն են «Բավարիայից» Հարի Քեյնը և Լերոյ Սանեն, ովքեր խփել են 32 գնդակ (24-ը՝ Քեյնը, 8-ը՝ Սանեն): Նրանց հաջորդում են «Շտուտգարտի» հարձակվողների զույգը՝ Սերու Գիրասին և Դենիզ Ունդավը՝ 30 (17՝ Գուիրասիի, 13՝ Ունդավի համար):

Երրորդ տեղում է «Ինտերի» զույգը՝ Լաուտարո Մարտինեսը և Հաքան Չալհանօղլուն (19+9), չորրորդում՝ ՊՍԺ-ից Կիլիան Մբապպեն և Ռանդալ Կոլո-Մուանին (20+5), հինգերորդում՝ Ալվարո Մորատան և Անտուան ​​Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից» (13+11)։