Յոզուա Կիմմիխը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ «կարմիր սատանաները» ցանկանում են ամռանը ձեռք բերել չորս ֆուտբոլիստի։ Այս պահին կոնկրետ հետաքրքրություն կա Կիմմիխի և նրա թիմակից Ալֆոնսո Դեյվիսի նկատմամբ։

«Յունայթեդը» պատրաստվում է բանակցել միայն այն ֆուտբոլիստների հետ, որոնց պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։