Էդուարդ Սպերցյանի գոլը կրկին օգնեց «Կրասնոդարին» հաղթել (VIDEO)

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքի ժամանակ ստուգողական խաղում հաղթել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբին»։

Արդեն 15-րդ րոպեին «ցլերը» բացեցին հաշիվը. Էդուարդ Սպերցյանը իրացրեց 11 մետրանոցը Ջոն Կորդոբայի նկատմամբ խախտումից հետո: Հանդիպման մնացած հատվածը գոլեր չգրանցվեցին։