«Բայերը» թարմացրել է անպարտելի խաղերի իր ռեկորդը

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում սեփական հարկի տակ հաղթեց «Շտուտգարտին»՝ 3:2: Որոշիչ գոլը խփվեց 90-րդ րոպեին։ Վերջին ութ հանդիպումներում նրանց հաջողվել է յոթ հաղթանակ տանել։

Այս հաղթանակի շնորհիվ գերմանական ակումբի անպարտելի շարքը հասավ 30 հանդիպման։ Այս ցուցանիշը ռեկորդային է լեւերկուզենյան ակումբի պատմության մեջ։

Հաջորդ հանդիպումը «Բայերը» կանցկացնի շաբաթ օրը՝ փետրվարի 10-ին: Բունդեսլիգայի 21-րդ տուրում Ալոնսոյի թիմը սեփական հարկի տակ կհանդիպի «Բավարիային»։

Հիշեցնենք, որ «Բայերի» գլխավոր մարզիչն է իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, ով, ըստ բազմաթիվ լրատվամիջոցների, «Լիվերպուլի» ղեկի պաշտոնում կարող է փոխարինել մրցաշրջանի վերջում հեռացող գերմանացի Յուրգեն Կլոպին։