Մահացել է «Ռեալի» լեգենդար դարպասապահը

76 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Միգել Անխել Գոնսալես Սուարեսը, ով ավելի հայտնի է որպես Միգել Անխել։

Վերջին 14 ամիսների ընթացքում նախկին ֆուտբոլիստը պայքարում էր կողային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ: Մադրիդյան ակումբը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է իր լեգենդի մահը՝ ցավակցություն հայտնելով մահացածի ընտանիքին։

Միգել Անխելը «Ռեալում» խաղացել է 18 տարի (1968-ից 1986 թվականներին)՝ ակումբի հետ նվաճելով 16 խոշոր գավաթ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի երկու գավաթ և ութ Լա Լիգայի տիտղոս։ Միջազգային մակարդակով Անխելը 18 անգամ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում և մասնակցել 1978 և 1982 թվականների աշխարհի առաջնություններին։