Քրիստիան Էրիկսենը կարող է շուտով հեռանալ ներկայիս ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։

Թուրքիայում ձմեռային տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, իսկ 31-ամյա դանիացին բանակցություններ է վարում «Գալաթասարայի» հետ, հայտնում է The Mirror-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկսենին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել 2022 թվականի ամռանը, և դրանից հետո դանիացին թիմի կազմում անցկացրել է 63 հանդիպում, դարձել 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում, վնասվածքների և Կոբի Մայնուի մրցակցության պատճառով, Էրիկսենն ավելի քիչ է հայտնվում մեկնարկային կազմում: