Հայաստանի ազգային հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում

Հայաստանի ազգային հավաքականը մարտին և հունիսին 2  ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի ընտրանուն, իսկ հունիսի 7-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ:

Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի ընտրանիներին: