Լաուտարո Մարտինեսը խոսել է Մարկուս Թյուրամի մասին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Մարկուս Թյուրամի մասին։

«Թյուրամն անհավանական է, մենք թիմի համար շատ կարևոր խաղացող ենք գտել, որը համապատասխանում է մեր խաղաոճին»,- ասել է Մարտինեսը լրագրող Դանիելա Մարիին տված հարցազրույցում։

Ա Սերիայի 23 տուրից հետո «Ինտերը» 57 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը, «Յուվենտուսը» 53 միավորով երկրորդն է։