Պաուլո Դիբալան այս ցուցանիշով Ա Սերիայում հինգերորդն է

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, կայացավ Ա Սերիայի 23-րդ տուրի «Ռոմա» – «Կալյարի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է հռոմեացիների հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան։ Այժմ նա ունի 118 գոլ Սերիա Ա-ում: Նա հինգերորդն է խփած գոլերով Սերիա Ա-ում արգենտինացիների մեջ՝ առաջ անցնելով Աբել Բալբոյից:

Այս ցուցանիշով առաջատարը Գաբրիել Բատիստուտան է՝ 184։ Հաջորդում են Էրնան Կրեսպոն (153), Գոնսալո Իգուաինը (125) և Մաուրո Իկարդին (121)։