Էնդի Մարեյը հեգնանքով առաջարկել է, թե ում Արսենալը» պիտի դիտարկի գլխավոր մարզչի պաշտոնում

Բրիտանացի թենիսիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն և աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը հեգնանքով առաջարկել է այն թեկնածուին, որին «Արսենալի» ղեկավարությունը պետք է դիտարկի գլխավոր մարզչի պաշտոնում, եթե Միկել Արտետան հանկարծ որոշի հեռանալ:

«Զինագործները» կիրակի օրը հաղթեցին Պրեմիեր Լիգայի առաջատար «Լիվերպուլին» 3:1 հաշվով՝ վերակենդանացնելով չեմպիոնական տիտղոսի հույսերը և կրճատելով տարբերությունը երկու միավորի:

Խաղի ժամանակ տրիբունաներում է եղել բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար և լրագրող, հյուսիսլոնդոնյան ակումբի երկարամյա երկրպագու Պիրս Մորգանը։ Խաղի վերջում Մորգանը դեռևս պատճառ գտավ քննադատելու «Արսենալի» գլխավոր մարզիչ Արտետային՝ դժգոհելով Գաբրիել Մարտինելիին Լեանդրո Տրոսարով փոխարինելու իսպանացու որոշումից։

Սոցիալական ցանցերում Մորգանը գրել է. «Ինչու՞ Արտետան ստիպված եղավ հեռացնել խաղադաշտի լավագույն ֆուտբոլիստին՝ Մարտինելիին և թողնել վատագույնին՝՝ Հավերցին: Ինչ աբսուրդ է»։

«Արսենալի» երկրպագու Մարեյը պատասխանել է Մորգանին. «Աստված իմ, «Արսենալը» ճիշտ կվարվի, որ վարձի քեզ որպես մարզիչ»: