«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն վնասվածք է ստացել Լա Լիգայի 23-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (1:1):
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը, ով 35-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, խաղավերջում լքեց խաղադաշտը։
Իսկոն վնասել է ձախ ոտքի մկանային հատվածը և բաց կթողնի մեկուկես-երկու ամիս, հաղորդում է Onda Cero-ն:
31-ամյա խաղացողը վիրահատության չի ենթարկվի, որոշվել է կոնսերվատիվ բուժում անցնել։
Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։