Պյոտր Զելինսկին շուտով կդառնա իտալական գրանդի ֆուտբոլիստ

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան ասել է, որ արդեն տեղեկացրել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին նեապոլիտանացի կիսապաշտպան Պյոտր Զելինսկու հետ բանակցությունների մասին։

«Իսկապես կարևորն այն է, որ դառնանք այն ակումբը, որը մենք էինք 2010 թվականին: Որպեսզի ֆուտբոլիստները ցանկանան միանալ մեզ:

Ինչ վերաբերում է Զելինսկուն, ապա մենք փորձում ենք, ես խոսել եմ նաև Դե Լաուրենտիսի հետ։ Մենք նրա հետ պայմանագիր կկնքենք հաջորդ մրցաշրջանի համար, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն»,- ասել է Մարոտտան DAZN-ին տված հարցազրույցում:

29-ամյա Զելինսկին «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Լեհը թիմի կազմում կարողացել է անցկացնել 355 հանդիպում՝ դառնալով 50 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։