«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը ուղեկցությամբ ժամանել է Արդարադատության ազգային դատարան՝ բռնաբարության մեղադրանքով լսումների համար: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատավարությանը ցուցմունք կտա 28 վկա։
Նախկինում հաղորդվում էր, որ դատախազությունը պահանջում է խաղացողին դատապարտել 9 տարվա ազատազրկման և տուժողին 150 հազար եվրոյի չափով փոխհատուցում, սակայն տուժողի կողմից ներկայացված միջնորդությամբ հնարավոր ազատազրկման ժամկետը հասցվել է 12 տարվա։
Հիշեցնենք, որ հունվարին Դանի Ալվեշին մեղադրել էին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում 23-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այդ պատճառով նախկին ֆուտբոլիստին սպառնում է 12 տարվա ազատազրկում։ Միաժամանակ Ալվեշը կատալոնական բանտում կալանքի տակ է գտնվում 2023 թվականի հունվարի 20-ից։