Դիեգո Սիմեոնե. «Մեր խփած գոլը թույլ տվեց ոչ-ոքի խաղալ, ինչը կօգնի շարունակել պայքարն առաջնությունում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Լա Լիգայի 23-րդ տուրի ոչ-ոքի արդյունքը (1-1)։

«Թույլ հանդիպում երկու թիմերի համար։ «Ռեալը» մեզանից լավն էր, բայց հանդիպումը հիանալի չէր: Թիմերը չափված, զգույշ խաղացին, ոչ ոք չէր ուզում սխալվել։ Երկրորդ խաղակեսը նման էր։ Մեր խփած գոլը թույլ տվեց ոչ-ոքի խաղալ, ինչը կօգնի շարունակել պայքարն առաջնությունում։

«Ատլետիկոն» ցանկանում էր մեկ միավոր վաստակել մինչև խաղի վերջը։ Թիմը շարունակեց գոլ խփելու հնարավորություն փնտրել և արդյունքում հասավ արժանի ոչ-ոքիի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մադրիդի «Ռեալը» 23 հանդիպումից ունի 58 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ատլետիկոն» Լա Լիգայում նույնքան հանդիպումներից հետո վաստակել է 48 միավոր և չորրորդ տեղում է։