«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (3-1)։
«Դա անհավանական խաղ էր: Մեր խաղացողների խաղը և այն մթնոլորտը, որը մենք ստեղծել ենք մարզադաշտում, լավագույնն է, ինչ ես տեսել եմ այս մրցաշրջանում: Կարծում եմ՝ տղաները խաղադաշտում տվեցին բացարձակապես այն ամենը, ինչ ունեին, իրենց սիրտն ու հոգին դրեցին խաղի մեջ։ Եվ ես չեմ կարող չհպարտանալ դրանով, քանի որ գիտեմ, թե որքան դժվար է այս թիմին հաղթելը։
Մենք վերականգնեցինք էներգիան, երեք անընդմեջ հաղթանակը շատ համոզիչ է, թիմը լավ է հանդես գալիս, մենք պետք է ձգտենք դրան, առջևում մի ամբողջ մրցաշրջան է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այս հանդիպումից հետո «Արսենալը» 23 խաղում վաստակեց 49 միավոր և բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին», որը 21 խաղում 46 միավոր ուներ։ «Լիվերպուլը» մնացել է մրցաշարային աղյուսակի առաջին տեղում՝ 23 խաղում վաստակելով 51 միավոր։