18-ամյա կիսապաշտպան Լուկաս Բերգվալը դարձել է Լոնդոնի «Թոթենհեմի» ֆուտբոլիստ։
«Նրա 18-ամյակի օրը մենք ուրախ ենք տեղեկացնել, որ համաձայնության ենք եկել, որպեսզի Լուկաս Բերգվալը միանա մեր ակումբին», – ասվում է լոնդոնյան ակումբի տարածած հայտարարության մեջ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը:
Սակայն ընդգծվում է, որ Բերգվալը «Թոթենհեմին» կմիանա 2024 թվականի հուլիսի 1-ին։