Ջեյմի Կարագերը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը ծաղրել է իրեն

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը ծաղրել է իրեն այն բանից հետո, երբ Յուրգեն Կլոպը հայտարարեց մերսիսայդյան ակումբից հեռանալու մասին։

«Ես արթնացա և տեսա լուրը: Նևիլն ինձ հաղորդագրություն է գրել, որ դահուկ է քշում։ Կցանկանա՞ք, որ ես կարդամ նրա ուղերձը:

«Ես Կուրշևելում եմ, ձեր մարզիչը հեռանում է, և դուք կտուժեք ևս 30 տարի», – Կարրագերի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացնել է տվել, որ այլեւս էներգիա չունի թիմը մարզելու համար: