Լուիս Էնրիկեն խոսել է ՊՍԺ-ի նպատակների մասին այս մրցաշրջանում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Ստրասբուրգին» (2-1) հաղթելուց հետո խոսել է փարիզցիների առաջադրանքների մասին այս մրցաշրջանում:

«Ես գտել եմ թիմի առաջընթացի ճանապարհը: Մարտին ավելի վատ կլինի, ապրիլին՝ ավելի լավ, մայիսին՝ ոչ այնքան լավ, հունիսին՝ ավելի լավ։ Նպատակը բոլոր գավաթները նվաճելն է մինչև հունիսի 1-ը: Ահա թե որքան համարձակ ենք մենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

ՊՍԺ-ն վաստակել է 47 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։