Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է բարեփոխել «Միլանը» «Այաքսի» սկզբունքներով

Զլատան Իբրահիմովիչը դեռ ուշադիր հետևում է «Միլանին», բայց արդեն որոշ եզրակացություններ է արել և կազմել «բիզնես պլան»՝ ինչ պետք է դառնա ակումբը, որպեսզի վերականգնի փառքը և, առավել եւս, շահույթ ստանա:

Ինչպես պարզաբանում է Tuttosport հրատարակությունը՝ վերլուծելով իրավիճակը և բոլոր արտահոսած տեղեկությունները, Իբրահիմովիչը ցանկանում է բարեփոխել «Միլանը»՝ համաձայն Ամստերդամի «Այաքսի» սկզբունքների, որն ինքնուրույն աստղեր է աճեցնում և վաճառում նրանց, միաժամանակ կարողանալով լինել եվրոպական ֆուտբոլի բարձունքում։

Այդպես էր 90-ականներին, այդպես էր Իբրահիմովիչի օրոք 2000-ականների առաջին կեսին, այդպես էր նաև վերջերս՝ 2018-2019 թթ.