Մեքսիկայում խաղի ժամանակ ֆուտբոլիստին գնդակահարել են

Մեքսիկայում խաղի ժամանակ գնդակահարել են Սերխիո Խորեգիին, այս մասին հայտնում է Antena 3-ը։

Կուաուտլայում կայացած սիրողական խաղում 31-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է պահեստայինների նստարանին՝ ջուր խմելու համար։ Այդ ժամանակ նրան է մոտ եկել մի տղամարդ ու 6 անգամ կրակել նրա ուղղությամբ։ Մարդասպանին հաջողվել է մոտոցիկլով հեռանալ դեպքի վայրից: Մարզադաշտում ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ չեն եղել։

Ոստիկանությունը այժմ փնտրում է մարդասպանին և փորձում պարզել նրա ինքնությունը: Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ: