«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին արձագանքել է նրա փոխարեն Անտոնիո Կոնտեի հնարավոր նշանակման մասին լուրերին։
«Դա ինձ չի անհանգստացնում, միգուցե դա մի փոքր հոգնեցուցիչ է, բայց դա այդպես է աշխատում ժամանակակից ֆուտբոլում: Կարևորն այն է, որ ես և տղաները ցանկանում ենք հնարավոր ամեն ինչ անել մինչև մրցաշրջանի ավարտը, մնացածն ինձ չի հետաքրքրում»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում MilanNews-ը։
Ստեֆանո Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ «Ռոսոներիները» 46 միավորով Ա Սերիայի 3-րդ տեղում են։