Յոզուա Կիմմիխը վերսկսում է մարզումները

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը, ով վնասվածք էր ստացել «Ունիոնի» հետ խաղում (1:0), սկսել է մարզվել։ Հիշեցնենք, որ 13-րդ տուրի խաղում կիսապաշտպանը վնասել էր ուսը։

Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կիմմիխը դեռ շարունակում է վերականգնվելը։ Չնայած իր առաջընթացին՝ 28-ամյա ֆուտբոլիստը ցավ է զգում։ Հայտնի չէ, թե երբ կիսապաշտպանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ։

Այս մրցաշրջանում Յոզուա Կիմմիխը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։