«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը Անգլիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (4:3) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Opta-ի փոխանցմամբ՝ 20-ամյա դանիացին դարձել է ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երկու խաղում անընդմեջ գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել։ Նա գերազանցել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով դա արել է 21 տարեկանում։
«Մանչեսթեր Յունայթեդն» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Վուլվերհեմփթոնը» 29 միավորով 11-րդ տեղում է։