«Բոտաֆոգոն» հայտարարեց բրազիլական ֆուտբոլի ամենամեծ տրանսֆերի մասին

«Բոտաֆոգոն» ավարտեց բրազիլական ֆուտբոլի պատմության ամենամեծ տրանսֆերը։

Ակումբը հայտարարել է «Բետիսից» 23-ամյա հարձակվող Լուիս Էնրիկեի տեղափոխության մասին։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` տրանսֆերային գումարը կազմել է 20 միլիոն եվրո, ինչը ռեկորդային գնում է բրազիլական լիգայի համար:

Ֆուտբոլիստը «Բոտաֆոգոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Այս մրցաշրջանում Լուիս Էնրիկեն Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։