«Նապոլին» Չեմպիոնների Լիգայի հայտացուցակից դուրս է թողել Պյոտր Զելինսկուն

«Նապոլին» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակից դուրս է թողել կիսապաշտպան Պյոտր Զելինսկուն: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» բանակցություններ է վարում Զելինսկուն հունիսին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեհաստանի հավաքականի խաղացողը մերժել է պայմանագիրը երկարաձգելու «Նապոլիի» առաջարկը։ Նշվում էր, որ նեապոլցիները Զելինսկուն առաջարկել են 5 մլն եվրո աշխատավարձ («Ինտերն» իր հերթին պատրաստ է կիսապաշտպանին վճարել ընդամենը 4,5 մլն եվրո մեկ մրցաշրջանում)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլին» կհանդիպի «Բարսելոնային»։