Ժերոմ Բոատենգը պայմանագիր է կնքել «Սալերնիտանայի» հետ

Պաշտպան Ժերոմ Բոատենգը պայմանագիր է կնքել «Սալերնիտանայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

35-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Բոատենգը «Լիոնում» խաղացել է 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսը, որից հետո եղել է ազատ գործակալի կարգավիճակում։