Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել կորեական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել կորեական ակումբ, հայտնում է լրագրող Փիթ Օ’Ռուրկը։

31-ամյա անգլիացին ազատ գործակալի կարգավիճակում էր անցած ամառվանից, երբ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։

Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Վեսթ Հեմում», «Դերբի Քաունթիում», «Բրայթոնում» և «Լեսթերում»:

Նա նաև 6 գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 32 խաղում: Transfermarkt-ը Լինգարդի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: