«Բայերի» երկու ֆուտբոլիստ կարող են համալրել անգլիական գրանդի շարքերը

«Բայերի» երկու ֆուտբոլիստ կարող են համալրել «Լիվերպուլի» շարքերը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Ըստ աղբյուրի, եթե մերսիսայդցիների գլխավոր մարզիչ նշանակվի «Բայերի» ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն, նրա հետ «Էնֆիլդ» կարող են տեղափոխվել հենակետային խաղացող Ջոնաթան Տան և հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

Նշվում է, որ գերմանացի պաշտպանի գնումը «Լիվերպուլին» կարժենա ընդամենը 18 միլիոն եվրո, սա ֆուտբոլիստի պայմանագրում նշված փոխհատուցման չափն է։

Այս մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 100 մլն եվրո։

Նա իր հերթին բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 խաղի՝ դառնալով հինգ գոլի հեղինակ։ Պաշտպանի աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո: