Ֆրանսիսկո Բույո. «Ինձ ասացին, որ Մբապպեն մոտ է Մադրիդ տեղափոխվելուն»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Բույոն հայտնել է, որ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է մադրիդյան ակումբ տեղափոխվելուն։

«Ինձ ասացին, որ Մբապպեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն», – Բույոյի խոսքերը մեջբերել է «RMadrid actu»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» փոխել է դիրքորոշումը Կիլիան Մբապպեի տրանսֆերի հարցում։ Իսպանական ակումբը վստահ է, որ կկարողանա իրականացնել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։