«Թոթենհեմի» հարձակվողը կտեղափոխվի Լա Լիգա

«Սևիլիան» շուտով պայմանագիր կկնքի «Թոթենհեմի» հարձակվող Ալեխո Վելիսի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Համաձայնագիրը ենթադրում է վարձակալություն մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ առանց գնման իրավունքի։

19-ամյա արգենտինացին «Թոթենհեմ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Ռոսարիո Սենթրալից» 15 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Վելիսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։