Յոզուա Կիմմիխը շարունակում է ապաքինվել վնասվածքից

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա կիսապաշտպանը ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բավարիայի» առաջիկա երեք հանդիպումները։

Ըստ Bild-ի՝ «Բավարիայի» նպատակն է Կիմմիխին պատրաստել Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղին։ Այժմ մյունխենյան ակումբի բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի ֆուտբոլիստն արագ ապաքինվի։

Այս մրցաշրջանում Կիմմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։