Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 ֆեդերացիաների միջև:

Սլովենիա – Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին կայանալիք մյուս ընկերական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում: