ՊՍԺ-ն դեռ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չի արել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ դեռ չի արել, հայտնում է իսպանական AS-ը։ Ֆրանսիացու գործող համաձայնագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը նախ վճռական է տրամադրված՝ պարզելու, թե արդյոք Մբապպեն ցանկանում է երկարաժամկետ նախագծի մաս լինել Փարիզում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանն առաջիկա օրերին ՊՍԺ-ին կտեղեկացնի ակումբում իր ապագայի մասին։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։