Անդրեա Բելոտիին վարձավճարով կտեղափոխվի «Ֆիորենտինա»

«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտիին վարձավճարով կտեղափոխվի «Ֆիորենտինա»։

Վարձակալության պայմանագիրը կգործի մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, «Ֆիորենտինան» նրա համար կվճարի 750 հազար եվրո և իրավունք չի ունենա գնելու խաղացողին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

30-ամյա Բելոտին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 22 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ «Ռոմայի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին։