Պեդրի․ «Մենք պետք է պայքարենք մինչև վերջ»

«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Պեդրին Լա լիգայի 20-րդ տուրի հետաձգված խաղում «Օսասունայի» նկատմամբ տնային հաղթանակից հետո (1-0) մեկնաբանել է կատալոնական ակումբի մրցաշարային իրավիճակը։ Միակ գոլը խաղի 63-րդ րոպեին խփեց 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն։

«Ճիշտ է, Լա Լիգան բարդ է, բայց ես ավելի վատ բաներ եմ տեսել։ Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, պայքարենք մի ակումբի համար, որը, կարծում եմ, արժանի է դրան։ Մենք կփորձենք շարունակել երեք միավոր ավելացնել յուրաքանչյուր հաջորդ խաղում»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

«Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Բարսելոնան» 22 հանդիպումներից ունի 47 միավոր և Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։