Մադրիդի «Ռեալը» փոխել է դիրքորոշումը Կիլիան Մբապպեի տրանսֆերի հարցում

Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ ի վիճակի է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, հաղորդում է Madrid Zone-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստի որոշումը կհրապարակվի շուտով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոս Բլանկոները» ցանկանում են բաժանել ստորագրման բոնուսային վճարումները մի քանի տարով (կախված պայմանագրի երկարությունից): Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» ստիպված չի լինի անմիջապես վճարել տրանսֆերային արժեքը, ինչն ավելի հավանական է դարձնում Մբապպեի տեղափոխությունը մադրիդյան ակումբ։

Մբապպեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից»: Տրանսֆերային գումարը կազմել է 180 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ֆրանսիացուն պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։