Հայտնի է դարձել, թե երբ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կհայտարարի փարիզյան ակումբից հեռանալու մասին, հայտնում է Fanatik-ը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ դա տեղի կունենա փետրվարին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» փոխել է դիրքորոշումը Կիլիան Մբապպեի տրանսֆերի հարցում։ Իսպանական ակումբը վստահ է, որ կկարողանա իրականացնել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերը։
Մբապպեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 180 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ֆրանսիացուն պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։