«Գրանադայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսան ձմռանը կդառնա Մյունխենի «Բավարիայի» խաղացող, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր կկնքի այսօր:
Դեկտեմբերին «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց Սարագոսայի տեղափոխության մասին, սակայն մյունխենյան թիմը կարողացավ ձմեռային տրանսֆերի շուրջ բանակցել «Գրանադայի» հետ՝ վճարելով նրա փոխհատուցումը։