Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նոր գլխավոր մարզիչ է փնտրում։ Թիմի ներկայիս մարզիչ Չավի Էրնանդեսը կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, մենեջերը լրջորեն ցանկանում է վերադարձնել ակումբ Պեպ Գվարդիոլային, որն այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթիում»: Լապորտան ցանկանում է, որ իսպանացին ստանձնի «Բարսելոնային» մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։
Պեպի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել իր մարզչից, եթե «Բարսելոնան» նրա համար զգալի դրամական փոխհատուցում առաջարկի։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան կատալոնացիներին մարզել է 2008-ից 2012 թվականներին։