«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մասնագետը ցանկանում է մինչև վերջ մշակել իր գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ։
Ինչպես գիտեք, պայմանագիրը Տուխելին կապում է մյունխենյան հսկաների հետ մինչև 2025 թվականի կեսերը։ Նշվում է, որ Տուխելն արդեն պլանավորում է «Բավարիայի» կազմը հաջորդ մրցաշրջանի համար։
Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրերին, ապա «Բավարիայից» հետո Տուխելը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում մարզել է «Չելսին»։
«Բավարիան» այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: