«Արսենալի» դարպասապահը լքել է թիմը

«Արսենալի» դարպասապահ Ռունար Ալեքս Ռունարսոնը լքել է ակումբը, հայտնում է անգլիական թիմի պաշտոնական կայքը։

28-ամյա իսլանդացու հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

Ռունարսոնը «Արսենալում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նա 6 հանդիպում է անցկացրել լոնդոնցիների կազմում, բաց թողել 7 գոլ և երեք անգամ անառիկ պահել դարպասը։ Ֆուտբոլիստը վերջին վեց ամիսներին վարձավճարով անցկացնում էր «Քարդիֆում»։