Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունը հետաքրքրված է Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում։ Նշվում է, որ «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչի շրջապատի հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստ է աշխատել Պրեմիեր Լիգայում։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացնել է տվել, որ այլեւս էներգիա չունի թիմը մարզելու համար։