Տիագո Մոտան չի կարող գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Տիագո Մոտան այս պահին թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում չէ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Բոլոնիայի» մարզիչն այժմ «Բարսայի» շորթ ցուցակում չէ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ Ակումբի ղեկավարությունն ակտիվորեն ուսումնասիրում է իսպանացի մասնագետին փոխարինելու տարբերակները։

Նախկինում թեկնածուների թվում էին երեք գերմանացի մարզիչներ՝ Յուրգեն Կլոպը, Յուլիան Նագելսմանը և Թոմաս Տուխելը։