Հայտնի են դարձել ՊՍԺ-ի և «Ռեալի» դիրքորոշումները՝ կապված Կիլիան Մբապպեի տրանսֆերի վերաբերյալ

Հայտնի է դարձել, թե ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» ղեկավարներն ինչ դիրքորոշում ունեն՝ կապված իրենց թիմերում հարձակվող Կիլիան Մբապպեի առկայության հետ։ Այս մասին հայտնում է իսպանական AS հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» համար ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիրն այլևս առաջնահերթություն չէ, ինչպես դա մի քանի տարի առաջ էր։ Կառլո Անչելոտտիի հարձակողական թիմը գլխավորում է Վինիսիուսը և Ջուդ Բելլինհեմը: ՊՍԺ-ն, իր հերթին, չի ցանկանում կորցնել Մբապպեին, փարիզեցիները կարծում են, որ նրա հեռանալը կարող է բացասաբար ազդել ամբողջ նախագծի վրա։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։