ՊՍԺ-ն ուզում է գնել Մարկուս Ռեշֆորդին

«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդին՝ որպես գալիք ամառվա իր գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկին: Այս մասին հայտնել է լրագրող Փիթեր Հոլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի ֆրանսիական գրանդն արդեն անհաջող փորձեր է կատարել 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար, նրանք դեռ հետաքրքրված են Ռեշֆորդի ծառայություններով։ Ընդգծվում է, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է թիմում պահել եզրային հարձակվողին։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: