Ջովանի Ռեյնան մտադիր է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»

«Ֆիորենտինան» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայից» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջովանի Ռեյնային մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Bolavip-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռեյնան դժգոհ է այն խաղաժամանակից, որը ստանում է Էդին Թերզիչի գլխավորությամբ, ով մարզում է «իշամեղուներին»։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ֆիորենտինայի» կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։ Ընդհանուր առմամբ, Ռեյնան խաղադաշտում անցկացրել է 361 րոպե։ Ամերիկացի խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: