Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը պատասխանել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր հեռանալու մասին լուրերին։
«Արտետան արդեն հերքել է այդ լուրերը, և ես հավատում եմ նրան: Այս պահին «Արսենալն» ուժեղ է «Բարսելոնայից»։ 15 տարի առաջ բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները ցանկանում էին գնալ «Բարսա» կամ «Ռեալ», բայց հիմա իրավիճակը փոխվել է։
Այսօր նախընտրելի է աշխատել «Արսենալում», քան «Բարսելոնայում», – մեջբերում է Sky Sports-ի փորձագետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չավի Էրնանդեսը կլքի կատալոնական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը։ Վերջին խաղում նրանք 3։5 հաշվով ծանր պարտություն կրեցին «Վիլյառեալից»։