Էրիկ տեն Հագ. «Մարկուս Ռեշֆորդի գործը փակված է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «կարմիր սատանաների» հարձակվողն այցելել էր Բելֆաստի գիշերային ակումբ։

«Մարկուսի գործը փակված է։ Պատասխանատվությունը նա վերցրեց, մնացած ամեն ինչ ներքին գործ է։ Այսքանը: Ակումբը շատ հստակ հայտարարություն է տարածել, այժմ մենք պետք է կենտրոնանանք ֆուտբոլային հանդիպումներում հաղթելու վրա»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկուսը երեկույթին մասնակցելու համար տուգանվել է 764 հազար եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդն ԱՊԼ-ում անցկացրել է 20 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։